Ժամանց

Ջենիֆեր Էնիստոնը նոր սիրավեպ է սկսել

Ամերիկացի հայտնի դերասանուհի և «Ընկերներ» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիստոնը, հավանաբար, նոր սիրավեպ է սկսել։ 56-ամյա աստղը հարաբերությունների մեջ էր մի պլաստիկ վիրաբույժի հետ։ Հենց այդ բժիշկն էր նրա կուրծքը պլաստիկ վիրահատության ենթարկել, որից հետո նրանց միջև շփում էր սկսվել։ Սակայն այժմ դերասանուհուն նկատել են մեկ այլ տղամարդու ընկերակցությամբ։ 

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Էնիստոնը Մայորկայում հանգստանում է անձնական մարզիչ Ջիմ Քերտիսի հետ:

«Էնիստոնը երջանիկ և հանգիստ տեսք ունի Քերտիսի հետ», - գրում են լրատվամիջոցները:

Այնուամենայնիվ, նրանք դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում՝ արդյոք հարաբերությունների մեջ են: