Ժամանց

Մայքլ Դուգլասը դադարեցրել է դերասանական կարիերան

Վերջերս Չեխիայում, Կառլովի Վարի կինոփառատոնում ելույթ ունենալիս, որտեղ նա ներկայացրել է Միլոշ Ֆորմանի` 1975 թվականի դասական «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի վերականգնված տարբերակը, Դուգլասը խոսել է կինոոլորտում իր ապագայի մասին։

«Ես 2022 թվականից ի վեր նպատակասլաց չեմ աշխատել, քանի որ հասկացա, որ պետք է դադարեցնեմ կարիերաս։ Ես գրեթե 60 տարի աշխատել եմ քրտնաջան և չէի ուզում լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում։ Ես մտադրություն չունեմ վերադառնալու։ Թոշակի չեմ անցել, քանի որ եթե ինչ-որ հատուկ բան պատահի, կվերադառնամ, հակառակ դեպքում՝ ոչ»,- հայտարարել է օսկարակիր դերասանը։