Ժամանց

Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա

Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ «Heil Hitler» անունով սկանդալային երգի թողարկումից հետո: Այդ երգը մեծ քննադատության է արժանացել և արգելվել է հիմնական հարթակներում. գրում է BBC-ն։

Ավստրալիայի ՆԳ նախարար Թոնի Բերքը հայտարարել է, որ Ուեսթի վավեր վիզան չեղարկվել է՝ հաշվի առնելով երգում հնչող նացիստական և հակասեմական արտահայտությունները։ Ըստ նախարարի՝ Ուեսթն արդեն երկար տարիներ այցելում էր Ավստրալիա, սակայն երգի թողարկումից հետո հարցը վերանայվել է, և նրա մուտքը երկիր այլևս անթույլատրելի է համարվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական