ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը միացել է Bob Vylan պանկ-դուետի՝ Glastonbury երաժշտական փառատոնի ժամանակ հակաիսրայելական հայտարարությունների համար քննադատություններին։
Փառատոնի ընթացքում դուետի վոկալիստը բեմից բղավել է. «Մահ, մահ ՑԱԽԱԼ-ին»։ Սա մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական շրջանակներում։
ՄԹ վարչապետը կոչ է արել BBC-ին պարզաբանել, թե ինչպես է նման հայտարարությունը հայտնվել եթերում, և ինչու չի ընդհատվել ուղիղ հեռարձակումը։
BBC-ն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդունելով, որ պետք է անհապաղ արձագանքեր և դադարեցներ հեռարձակումը։
Քիր Սթարմերը, մեկնաբանելով իրավիճակը The Telegraph-ին, նշել է․ «Այդպիսի ահաբեկչական և ատելությամբ լեցուն հռետորաբանությունը որևէ արդարացում չունի»։
Փառատոնի կազմակերպիչներն առայժմ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին։