Ռուսաստանի Կալինինգրադի մարզում գտնվող «Ռոստեխ» պետական կորպորացիայի Կալինինգրադյան սաթի կոմբինատում հայտնաբերվել է բացառիկ գտածո՝ ամբողջական պահպանված հնագույն ուտիճով. տեղեկացնում է ձեռնարկության մամուլի ծառայությունը։
«Կալինինգրադյան սաթի կոմբինատում հայտնաբերվել է սաթ, որի ներսում ամբողջությամբ պահպանվել է հնագույն ուտիճ։ Մասնագետների գնահատմամբ՝ միջատի տարիքը մոտ է 35-40 միլիոն տարուն։ Գտածոն կդառնա միջազգային սաթի աճուրդի գլխավոր լոտերից մեկը, որն անցկացվելու է օգոստոսի 2-ին՝ AmberForum’25 միջազգային սաթի ութերորդ ֆորումի շրջանակում»,-նշվում է հայտարարության մեջ։
Հնագույն միջատով սաթը հայտնաբերվել է ձեռքով տեսակավորման ընթացքում և կշռում է ընդամենը 7 գրամ։ Blattodea կարգի ուտիճը պահպանվել է մեղրամոմի երանգ ունեցող սաթի կտորի մեջ, որի չափսերն են՝ 41 x 21 միլիմետր։