Հռչակավոր հարավկորեական սերիալը, որը դարձավ Netflix-ի պատմության ամենադիտված ոչ անգլալեզու նախագիծը, պատրաստվում է իր մեծ վերադարձին։ «Կաղամարների խաղ» (Squid Game) սերիալի երկրորդ եթերաշրջանը արդեն հասանելի է Netflix-ում, իսկ սերիալի 3-րդ և վերջին եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա հունիսի 27-ին։ 3-րդ եթերաշրջանը կունենա 6 սերիա։
Netflix-ը հրապարակել է նոր սեզոնի թրիլլերը, առաջին կադրերը, պաստառներն ու գլխավոր կերպարների արտոնյալ պատկերները։ Դրանք առաջին անգամ հուշում են, թե ինչ է սպասվում գլխավոր հերոս Սոն Գի Հունին (Լի Ջոն Ջե), առեղծվածային հակառակորդ Ֆրոնթ Մենին (Լի Բյոնգ Հոն) և սարսափելի մրցույթում հայտնված նոր կերպարներին։
3-րդ եթերաշրջանի գործողությունները կշարունակվեն 2-րդ սեզոնի արյունալի շրջադարձից հետո։ Չնայած Գի Հունը հայտնվել է հոգեբանական անդունդում, կաղամարների խաղը կանգ չի առնում։ Նա ստիպված է լինելու անել վճռորոշ ընտրություն կյանքի և մահվան գոտում։ Յուրաքանչյուր նոր փուլ ուժեղացնում է խաղի լարվածությունը, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։
Նոր եթերաշրջանում Ֆրոնթ Մենը (Ին Հո) վերադառնում է որպես խաղի ղեկավար՝ ընդունելու խորհրդավոր VIP հյուրերին, մինչդեռ նրա եղբայրը՝ ոստիկան Ջուն Հոն, շարունակում է որոնել գաղտնի կղզին՝ չիմանալով, որ իր շուրջը դավաճաններ են։
Երկրպագուներին սպասվում է ոչ միայն լարված շարունակություն, այլև դաժան եզրափակիչ, որտեղ ամեն ինչ դառնում է առավել վտանգավոր և անկանխատեսելի։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը