Ժամանց

Հայտնաբերվել է աշխարհում 42 հազար տարվա հնությամբ ամենահին բումերանգը

Լեհաստանում հայտնաբերված բումերանգի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարող է լինել մինչև 42 հազար տարվա հնության՝ այսպիսով դառնալով աշխարհում հայտնի ամենահին բումերանգը։ Այս բացահայտումը նոր լույս է սփռում մեր նախնիների տեխնոլոգիական հմտությունների վրա. գրում է BBC-ն։

Բումերանգը հայտնաբերվել էր դեռևս 1985 թվականին՝ Լեհաստանի հարավում գտնվող Կարպատյան լեռների Օբլազովա քարանձավում։ Նախնական գնահատականներով, դրա տարիքը կազմում էր շուրջ 30 հազար տարի։ Սակայն նոր՝ ռադիոածխածնային մեթոդով ստացված տվյալները վկայում են, որ այն կարող է լինել 39-42 հազար տարվա հնությամբ։

Բումերանգը պատրաստված է մամութի ժանիքից և աչքի է ընկնում իր պատրաստման բարձր վարպետությամբ։