Ժամանց

Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ֆրանսիացի թագուհու՝ Մարի Անտուանետի թանկարժեք զարդերից մեկը՝ 10,38 կարատանոց հազվագյուտ վարդա-մանուշակագույն ադամանդե մատանին, վաճառվել է Նյու Յորքի Christie’s-ի «Magnificent Jewels» աճուրդում մոտ 14 միլիոն դոլարով. տեղեկացնում է աճուրդային տան պաշտոնական կայքը։

Մատանին կրում է «Marie-Therese Pink Diamond» անվանումը։

Պատմական աղբյուրների համաձայն՝ 1791 թվականին, Փարիզից անհաջող փախուստի փորձի ժամանակ, թագուհին իր զարդերի մի մասը գաղտնի հանձնել է թագավորական վարսավիր Լեոնարդին։ Այդ զարդերի թվում է եղել նաև այդ եզակի ադամանդը, որը խնամքով պահպանվել է։ Ադամանդը փրկվել է ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին և հետագայում անցել թագուհու միակ ողջ մնացած դստերը՝ Մարի Թերեզային։

Այս թանկարժեք քարը նախկինում պատկանել է կայսերական և թագավորական ընտանիքներին։ Բացի թագավորական ծագումից, ադամանդը զարդարում է ֆրանս-ամերիկացի հայտնի ոսկերիչ Ժոել Արթուր Ռոզենտալի ստեղծած մատանին:

Այս բացառիկ քարը, որն երբևէ եղել է թագավորական հավաքածուի մաս, հետագայում վաճառվել է տարբեր անձանց։ 1996 թվականին այն արդեն մեկ անգամ վաճառվել էր 13.98 միլիոն դոլարով՝ եռակի գերազանցելով նախնական գնահատականը՝ 5-7 միլիոն դոլար։ Ներկայիս գնորդի անունը չի հաղորդվում, սակայն, որոշ աղբյուրների համաձայն, ադամանդը գնել է ասիական ծագմամբ հավաքորդը։

Նոր տիրոջ ցանկությամբ ադամանդը ստացել է նոր շքեղ ձևավորում․ այն տեղադրվել է կրկնակի մատանու մեջ՝ զարդարված 17 ադամանդից կազմված թագով, որը պատկերում է թագավորական շուշան ծաղիկը։