Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Պորտուգալացին ամերիկյան առաջնորդին է փոխանցել ազգային թիմի մարզաշապիկը՝ անձնական ստորագրությամբ և ուղերձով. հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը;
Ռոնալդուի ստորագրած մարզաշապիկի վրա գրված է. «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին, որը խաղաղության կողմնակից է»։
Հուշանվերը ԱՄՆ նախագահին է հանձնել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։