Ժամանց

Ալ Պաչինոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ

Հոլիվուդյան լեգենդար դերասան Ալ Պաչինոն դարձել է առաջին ամերիկյան դերասանը, որը պաշտոնական ընդունելություն է ստացել նորանշանակ Հռոմի պապ Լեւոն XIV-ի կողմից։

85-ամյա դերասանը, որ հայտնի է «Կնքահայրը» և «Սերպիկո» ֆիլմերով, Նորին սրբության հետ Վատիկանում հանդիպել է երկուշաբթի օրը։ Այժմ նա գտնվում է Իտալիայում՝ մասնակցելու «Մազերատի եղբայրները» կենսագրական ֆիլմի նկարահանումներին, որտեղ նրա գործընկերներն են Էնտոնի Հոպկինսը, Էնդի Գարսիան և Ջեսիկա Ալբան։ Ֆիլմը պատմում է Մազերատի եղբայրների մասին, որոնք հիմք դրեցին շքեղ սպորտային ավտոմեքենաների արտադրությանը։

Ֆիլմի պրոդյուսեր Անդրեա Երվոլինոն նույնպես ներկա է եղել հանդիպմանը։