ԱՄՆ ներկայացուցիչները կմասնակցեն ռուսական «Ինտերվիդենիե-2025» երգի միջազգային մրցույթին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մրցույթի կազմակերպիչները։
«Իսկապես, ԱՄՆ-ն հաստատել է մասնակցությունը։ Մասնակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Հատկանշական է, որ մրցույթին կմասնակցեն նաև չինաստանի ներկայացուցիչները։
«Ինտերվիդենիային» կմասնակցեն Չինաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վենեսուելայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Քաթարի, Կոլումբիայի, Կուբայի, Ղրղզստանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները։
Միջազգային երաժշտական մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Մոսկվայի «Live Arena» հարթակում։