Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով 2021 թվականին օրինական կերպով փոխել էր անունը Ye-ի, այժմ կրկին փոխել է իր անունը՝ դառնալով Ye Ye։
Page Six-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայում ներկայացված նոր բիզնես փաստաթղթերում նրա ֆինանսական տնօրեն Հուսեյն Լալանին Ye Ye անունն է գրանցել ընկերությունների կառավարման դաշտում։ Ավելի վաղ Ուեսթը բիզնես փաստաթղթերում նշվում էր որպես Ye West։
Նոր անունը ներառվել է Ուեսթի մի շարք ընկերություններում, ներառյալ Yeezy Apparel, Yeezy Record Label, LLC և Getting Out Our Dreams Inc.։
Մինչ այժմ Ուեստը այս փոփոխության մասին սոցիալական ցանցերում չի հայտարարել։
Հիշեցնենք, որ դեռ 2018-ին նա հայտնել էր, որ ցանկանում է անցնել Ye անվան օգտագործմանը։ 2021 թվականին դատարանը պաշտոնապես հաստատել էր այդ փոփոխությունը։