Իտալաբնակ սենեգալցի բլոգեր Խաբի Լեյմը, որը հայտնի է TikTok-ում իր լուռ ու զարմացած-հեգնական միմիկաներով, հունիսի 6-ին ձերբակալվել է Լաս Վեգասի օդանավակայանում։
Ինչպես գրում է faz-ը, պարզվել է, որ Լեյմի ESTA մուտքի թույլտվությունը (առանց վիզային ռեժիմով ԱՄՆ մուտք գործելու համակարգ) լրացել է, ինչի պատճառով նա այլևս իրավասու չէր գտնվելու ԱՄՆ տարածքում։
Ձերբակալությունից հետո Լեյմը կամավոր մեկնել է Կանադա։
Խաբի Լեյմն ամենահաջողակ TikTok-աստղն է աշխարհում՝ 162 միլիոն հետևորդով։ Նրա Instagram-ի էջին բաժանորդագրված է 80 միլիոն մարդ։