Ժամանց

Թոմ Քրուզը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա գրանցվել է որպես առաջին մարդը, ով կատարել է հրդեհված պարաշյուտով ամենաշատ ցատկերը մեկ ֆիլմաշարի շրջանակում։ Ներկայումս ցուցանիշը կազմում է 16 պարաշյուտային ցատկ՝ իրականացված 2025 թվականին նկարահանված «Անհնար առաքելություն․ վերջնական հաշվեհարդար» ֆիլմի ընթացքում։

Այս ռեկորդային ցատկերն իրականացվել են իրական նկարահանման պայմաններում՝ առանց կրկնությունների։ Ըստ Գինեսի գրքի պաշտոնական կայքի, Քրուզը 16 անգամ դուրս է ցատկել ուղղաթիռից՝ կապված լինելով վառվող, վառելիքով թրջված պարաշյուտի հետ։ Յուրաքանչյուր ցատկի ընթացքում նա հաջողությամբ ազատվել է այրվող պարաշյուտից և ակտիվացրել է պահեստայինը՝ ապահով վայրէջք կատարելով։

Նկարահանման ընթացքում Քրուզը կրել է 25 կգ կշռող տեսախցիկ, որը ամրացված է եղել իր մարմնին՝ ցուցադրելով կադրերը ուղիղ առաջին դեմքից։ Ռեժիսոր Քրիստոֆեր ՄակՔուորին հայտնել է, որ դերասանի անձնական մասնակցությունը և ֆիզիկական պատրաստվածությունը առանցքային են եղել այս տեսարանների հաջող իրականացման համար։

Քրուզն արդեն հայտնի էր Գինեսի մեկ այլ ռեկորդով՝ լինելով միակ դերասանը, ում 8 ֆիլմ անընդմեջ գերազանցել են 100 միլիոն դոլարի շահույթ։ Դրանց թվում են «Ջեք Ռիչեր»-ից (2012) մինչև վերջին «Անհնար առաքելություն»-ը։

«Անհնար առաքելություն. Վերջնական հաշվեհարդար» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է այս տարվա Կաննի կինոփառատոնում, արդեն ցուցադրվում է կինոթատրոններում։ Քրուզի հետ ֆիլմում խաղում են նաև Հեյլի Էթվելը, Վինգ Ռեյմսը, Սայմոն Փեգը, Պոմ Կլեմենտիևը, Անջելա Բասեթն և ուրիշներ։