Ճապոնիայում ծնելիության մակարդակը 2024 թվականին նվազել է 5.7%-ով. նախորդ տարի ծնվել է 686 հզ․ երեխա։ Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է։
Երկրի առողջապահության նախարարությունը նշում է, որ երկրի ընդհանուր պտղաբերության գործակիցը՝ մեկ կնոջ հաշվով կանխատեսվող երեխաների թիվը, նույնպես հասել է ռեկորդային նվազագույնի՝ 1.15, ի տարբերություն նախորդ տարվա 1.20 ցուցանիշի։ Արդեն իններորդ տարին անընդմեջ Ճապոնիայում ծնելիությունն ու պտղաբերության մակարդակը շարունակաբար նվազում են։
Նշենք, որ այս թիվը չի ներառում օտարերկրյա քաղաքացիների երեխաներին։
Միևնույն ժամանակ, ամուսնությունների թիվը, որպես ծնելիության կարևոր ազդակ, 2024 թվականին աճ է գրանցել՝ կազմելով 485 հզ․, ինչը 10 հզ․-ով ավել է նախորդ տարվանից։
Մահվան դեպքերի թիվը նույնպես աճել է՝ հասնելով 1,6 մլն-ի։
Նահանգային մակարդակով՝ ամենացածր պտղաբերության գործակիցը գրանցվել է Տոկիոյում՝ ընդամենը 0.96։ Հաջորդում են Միյագին՝ 1.00, և Հոկկայդոն՝ 1.01։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Օկինավայում՝ 1.54, իսկ երկրորդ հորիզոնականում Ֆուկուին է՝ 1.46։