Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ավարտվել է «Միսս Աշխարհ-2025» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին։
Երկրորդ տեղը գրավել է Եթովպիայի ամենագեղեցիկ աղջիկը՝ Հասեթ Դրեյ Ադմասուն, երրորդ տեղը՝ Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան։ Այս տարի մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ 108 երկրներից։