Ժամանց

Կենդանաբանական այգում վագրը հարձակվել է զբոսաշրջիկի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թայլանդի Tiger Kingdom կենդանաբանական այգում վագրը հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ տղամարդը փորձել է լուսանկարվել գիշատչի հետ։ Տեսանյութը հրապարակվել է Shot տելեգրամյան ալիքում։

Հաղորդվում է, որ կենդանաբանական այգում այցելուներին թույլատրվում է շոյել կենդանիներին։ Տեղեկությունների համաձայն՝ ռուս զբոսաշրջիկներն ավելի վաղ արդեն իսկ բողոքել են, որ այնտեղ վագրերին, հնարավոր է, որոշ նյութեր են տալիս՝ թմրեցնելու կամ հնազանդեցնելու նպատակով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շղթայված վագրին մոտենում մի զբոսաշրջիկ և սկսում դիպչել փայտիկով։ Այս պահին գիշատիչը արձագանքում է՝ կտրուկ նետվելով տղամարդու ուղղությամբ։ Զբոսաշրջիկը, ճիչ արձակելով, վայր է ընկնում։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը թեթև վնասվածքներ է ստացել։