Աֆղանստանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սպառնացել են արգելել սեղանի ֆուտբոլը Դայկունդի նահանգում։ Նրանց կարծիքով՝ ֆուտբոլիստների ֆիգուրները կուռքեր են հիշեցնում, իսկ նրանց առկայությունը խախտում է իսլամական նորմերը, քանի որ համարվում է կռապաշտության ձև: Այս մասին հաղորդում է Afghanistan International լրատվամիջոցը։
«Թալիբան»-ի տեղական ներկայացուցիչները կարգադրել են հեռացնել ֆիգուրների գլուխները, որպեսզի դրանք չհիշեցնեն կուռքեր։ Այս պահանջի անտեսումը կարող է նահանգում հանգեցնել խաղի լիակատար արգելքին։
Թեպետ այս տեղեկությունները տարածվել են տեղական մակարդակում, «Թալիբան» շարժումը պաշտոնապես որևէ հայտարարություն չի արել։