Ժամանց

Շումախերի Ferrari-ն վաճառվել է ռեկորդային գնով

Աշխարհի մեծագույն ավտոարշավորդներից մեկի՝ Միխայել Շումախերի Ferrari-ն, որը նա վարել էր 2001 թվականին «Ֆորմուլա 1-ում», վաճառվել է 18.17 միլիոն դոլարով, հայտնում է New York Times-ը։

Այն վաճառվել է Մոնակոյում՝ RM Sotheby's աճուրդում։ Ըստ աղբյուրի՝ այն դարձել է աճուրդում վաճառված ամենաթանկ մրցարշավային մեքենան։