Աճուրդում վաճառվել է ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի կաշվե ձեռնոցները, որոնք նրա գրպանում էին Ֆորդի թատրոնում հարձակման օրը։
Ըստ Associated Press-ի, ձեռնոցները ստացել են ամենաբարձր գինը՝ վաճառվելով 1.52 միլիոն դոլարով:
Լինքոլնի մահափորձի գիշերը նրա մոտ գտնված մեկ այլ իր՝ թաշկինակը, վաճառվել է 826․000 դոլարով:
Լինքոլնը գնդակահարվել է Ջոն Ուիլքս Բութի կողմից՝ 1865 թվականի ապրիլի 14-ի գիշերը, «Մեր ամերիկյան զարմիկը» ներկայացման ժամանակ:
Աճուրդում ներառվել էր նաև մահափորձի երեք կասկածյալներին, այդ թվում՝ Ուիլքս Բութին, պատկերող «Հետախուզվում է» պաստառը, որը վաճառվեց 762․500 դոլարով:
Լինքոլնի՝ 1824 թվականի ձեռագրով նոթատետրը, որը, ըստ Associated Press-ի, համարվում է նրա ձեռագրի ամենավաղ հայտնի նմուշը, վաճառվել է 521․200 դոլարով: