Ժամանց

Թբիլիսիիում կապամոնտաժվեն Ֆուկսասի «սափորները»

Վրաստանի կառավարությունը թույլ է տվել ապամոնտաժել Թբիլիսիի ամենաճանաչված, բայց այդպես էլ շահագործման չհանձնված շենքերից մեկը՝ այսպես կոչված Ֆուկսասի «խողովակները» կամ «սափորները», որոնք գտնվում են Ռիկե զբոսայգում:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշման համաձայն, որը հրապարակվել է մայիսի 6-ին, օբյեկտի նոր սեփականատիրոջը թույլատրվում է զարգացնել տարածքը, այդ թվում՝ հյուրանոցի կառուցման միջոցով:

Ապամոնտաժման որոշումը մայիսի 21-ին հաստատել են վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Երկուսն էլ շենքն անվանել են «տգեղ» և քաղաքի տեսքը խաթարող։ 

Համալիրը, որը պաշտոնապես կոչվում էր Ժամանակակից արվեստի կենտրոն, կառուցվել է 2012 թվականին՝ իտալացի հայտնի ճարտարապետ Մասիմիլիանո Ֆուկսասի նախագծով։ Այնտեղ նախատեսվում էր հիմնել երաժշտական թատրոն և ցուցահանդեսային տարածքներ։ Սակայն «Վրացական երազանքի»՝ իշխանության գալուց հետո օբյեկտը լքվել է և մնացել դատարկ։