Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է The Doors խմբի առաջատար Ջիմ Մորիսոնի կիսանդրին, որը գողացվել էր երաժշտի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը գտնվող շիրմից, 1988 թվականին։
Քանդակը հայտնաբերվել է պատահաբար՝ խարդախության գործի հետ կապված խուզարկության ժամանակ։ Անհայտ է, թե ով է յուրացրել Ջիմ Մորիսոնի կիսանդրին։
Դատելով դատական ոստիկանության Instagram-ի էջում հայտնված լուսանկարից՝ կիսանդրին ճիշտ նույն տեսքն ունի, ինչ 37 տարի առաջ է եղել՝ ծածկված է գրաֆիտիով։ Կիսանդրու անհետացման պահին նրա քիթը և բերանն արդեն վնասված են եղել։
Ջիմ Մորիսոնի կիսանդրու հեղինակը խորվաթ նկարիչ Մլադեն Միկուլինն է։ Քանդակը տեղադրվել է 1981 թվականի հուլիսի 3-ին՝ Ջիմ Մորիսոնի մահվան 10-ամյակի կապակցությամբ։ Կիսանդրին անհետացել է 1998 թվականի մայիսին։
