ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ է դարձել։ Նրա դուստրը՝ Տիֆանի Թրամփը տղա է լույս աշխարհ բերել։
«Բարի գալուստ, մեր սիրելի տղա՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։ Մենք սիրում ենք քեզ առանց բառերի: Շնորհակալություն մեր կյանքում հայտնվելու համար»,-գրել է Թիֆանին X սոցիալական ցանցում։
Սա 31-ամյա Տիֆանի Թրամփի ու իր ամուսնու՝ Մայքլ Բուլոսի առաջնեկն է։ 27-ամյա Մայքլի հետ նա ամուսնացել է 2022թ․ նոյեմբերին՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ նահանգի Մար-ա-Լագո քաղաքում: