Ժամանց

Արգենտինայի սառցադաշտը ռեկորդային կորուստ է արձանագրում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արգենտինայի ամենահայտնի սառցադաշտում՝ Պերիտո Մորենոյում, վերջին տարիներին սառցաբեկորների պոկվելը հաճախակիացել է․ հաղորդում է Reuters-ը։ Եթե առաջ այս տեսարանը գրավում էր զբոսաշրջիկներին, այժմ այն սկսել է լուրջ մտահոգություն առաջացնել։

Պերիտո Մորենոն տասնամյակներ շարունակ համարվել է կայուն սառցադաշտ՝ ի տարբերություն աշխարհի այլ սառցադաշտերի, որոնք կլիմայի տաքացման հետևանքով շարունակաբար նահանջում են։ Սակայն վերջին 4–6 տարում սառցադաշտի առաջային հատվածում նկատվում է զգալի ետքաշում։ Ըստ մասնագետների զեկույցի՝ սառցադաշտն այժմ տարեկան կորցնում է 1-2 մ ջրի համարժեք զանգված։ Սա վերջին 47 տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Եթե միտումը շարունակվի, հնարավոր է, զանգվածի կորուստը ավելի արագանա՝ չնայած նրան, որ սառցադաշտի ընդհանուր զանգվածը մոտ կես դար մնացել էր կայուն։