Վերջերս հրապարակված հարցազրույցում 47-ամյա դերասանը պատմել է առողջական մի շարք խնդիրների մասին, որոնք վերջին տարիներին նրան լուրջ անհանգստություն են պատճառում։
«Երկու անգամ վիրահատվել եմ ծնկիս պատճառով, ունեմ ողնաշարի սկավառակի ճողվածք, ինչպես նաև իշիաս։ Այս մեկը՝ ոտքի տակն է ցավում… ոնց էր կոչվում՝ պլանտար ֆասցիի՞տ։ Որտեղի՞ց հայտնվեց էս ցավը։ Եվ ինչու՞։ Ինչու՞։ Էլ չեմ ասում ազդրի ջլի ձգման մասին։ Այժմ մարմինս կարծես փլվում է, ու դրությունը միայն վատանում է», – անկեղծացել է Հարդին։
Դերասանի խոսքերով՝ այս խնդիրները հիմնականում պայմանավորված են մարտարվեստի տեսարանների համար անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև մարտարվեստի մրցույթներին մասնակցությամբ, որոնք հաճախ ուղեկցվել են լուրջ վնասվածքներով։
Չնայած այս դժվարություններին՝ Հարդին նշում է, որ դեռ չի պատրաստվում հրաժարվել ակտիվ դերերից, սակայն ընդունում է, որ տարեցտարի վերականգնման ընթացքը ավելի երկար ու բարդ է դառնում։