Ժամանց

Netflix-ը կվերածվի TikTok-ի

Netflix ընկերությունը պատրաստվում է TikTok-ի ոճով կարճ տեսահոլովակների ժապավեն փորձարկել իր բջջային հավելվածում. գրում է The Verge-ը: Նոր ֆունկցիայի փորձարկումը կմեկնարկի «մոտակա շաբաթներին»։

Նոր ժապավենը թույլ կտա օգտատերերին՝ ավելի արագ գտնել դիտարժան բովանդակություն։ Տեսահոլովակներից օգտատերը կկարողանա անմիջապես անցում կատարել ֆիլմի կամ սերիալի դիտմանը, ավելացնել այն «Դիտել հետո» ցանկում կամ ուղարկել ընկերոջը։ Վերահսկման կոճակները տեղադրված կլինեն էկրանի աջ ստորին հատվածում, ինչպես TikTok-ում է։

Բացի այդ, Netflix-ն իր հավելվածում կտեղադրի արհեստական բանականությամբ աշխատող նոր որոնման համակարգ։ Այժմ հնարավոր կլինի որոնել ոչ թե կոնկրետ անվանումով, այլ խոսակցական արտահայտություններով, օրինակ, «ուզում եմ ինչ-որ սարսափելի բան» կամ «կյանքի մասին մի ուրախ բան»։

Նախնական փուլում այս ֆունկցիան հասանելի կլինի միայն iOS համակարգով սարքերում։ Այն ակտիվացնելու համար օգտատերը պետք է ձեռքով միացնի ֆունկցիան։ Նոր որոնման համակարգը կգործի OpenAI-ի կողմից մշակված ChatGPT մոդելի հիման վրա։

Այս բոլոր նորամուծությունները Netflix-ի լայնածավալ ռազմավարության մաս են կազմում՝ ծառայությունն ավելի համահունչ դարձնելու մարդկանց մտածողությանը և խոսքին ժամանցի ոլորտի մասին։