Գերմանիայի Ալպյան շրջանում և հարևան Ավստրիայում տարածված մատով մենամարտը կամ «fingerhakeln», կիրակի օրը համախմբել է շուրջ 180 մասնակցի․ գրում է APnews-ը։
Մրցույթի մասնակից տղամարդիկ կրում էին ավանդական հագուստ՝ կաշվե կարճ տաբատներ և ասեղնագործ կախիչներ։ Մատով մենամարտը, որի արմատները ձգվում են 19-րդ դար, համարվում է վեճերը լուծելու հին ավանդույթ։ Մրցակցության ընթացքում երկու մարդ, նստած մի սեղանի երկու կողմերում, իրենց մատներով անցնում են փոքր օղակի միջով և փորձում քաշելով ստիպել հակառակորդին՝ շարժվել իրենց կողմը։
Այս յուրահատուկ սպորտաձևը պահանջում է ոչ միայն ուժ և դիմացկունություն, այլ նաև արագ արձագանքելու ունակություն։ Սակայն վտանգներն էլ քիչ չեն՝ մասնակիցները հաճախ կարող են մատների վնասվածքներ ստանալ։