Ժամանց

Հայտնի են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը սոցցանցի իր էջերում հայտնել է օգոստոսին Երևանում կայանալիք իր համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը:

«Հայաստա՛ն․ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայանալիք UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 29-ին՝ ժամը 12.00-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք jloyerevan.am կայք», - ասված է երգչուհու էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ըստ կայքի՝ Լոպեսի համերգի տոմսերն արժեն 25.000, 35.000, 50.000, 55.000, 60.000, 180.000 դրամ։