Ժամանց

Կոսմետիկայի վտանգ․ Wildberries-ը հեռացրել է La Roche-Posay-ը

Wildberries-ն արգելափակել Է La Roche-Posay կրեմի վաճառքը արտադրանքում բենզոլի հետքեր հայտնաբերելու մասին հաղորդագրությունների ֆոնին. ՏԱՍՍ-ին հայտնել են «Wildberries և Russ» միավորված ընկերության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով L'Oreal ընկերությանը, հայտնել էր, որ La Roche-Posay ապրանքանիշի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել՝ բենզոլի հնարավոր պարունակության պատճառով։ Այս նյութը համարվում է պոտենցիալ քաղցկեղածին և կարող է գենետիկ վնաս հասցնել սաղմի բջիջներին։

Wildberries-ում ընդգծել են, որ պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում հարթակում ներկայացված ապրանքների անվտանգության և որակի համար։ Ստուգումից հետո համապատասխան ապրանքանիշներն արգելափակվել են։

Ընկերության խոսքով՝ շուկայի վաճառողներն էլ պարտավոր են տրամադրել արտադրանքի մասին ամբողջական տեղեկատվություն և անհրաժեշտ փաստաթղթեր՝ հաստատելու դրա համապատասխանությունը օրենսդրական պահանջներին։