Google Messages-ը գործարկում է զգայուն բովանդակության նախազգուշացման նոր հնարավորություն Android-ում. գրում է The Insider-ը։ Այս ֆունկցիան միացնելու դեպքում մուտքային հաղորդագրություններում պարունակվող մերկ պատկերները ավտոմատ կերպով կշաղվեն՝ մինչ օգտվողը որոշում կկայացնի՝ դիտե՞լ թե՞ ոչ։
- Մեծահասակները կարող են այս ֆունկցիան միացնել կամ անջատել ըստ ցանկության։
- 13-17 տարեկան դեռահասների համար այն միացված կլինի լռելյայն, բայց հնարավոր կլինի անջատել Google-ի հաշվի կարգավորումներից։
- 13 տարեկանից փոքր երեխաների դեպքում ֆունկցիան չի կարող անջատվել, սակայն ծնողները կարող են կառավարել այն Family Link հավելվածի միջոցով։
Օգտվողները կարող են ընտրել՝ մերկ պատկերը դիտել, ջնջել առանց դիտելու կամ արգելափակել ուղարկողին։ Դիտելուց հետո հնարավոր կլինի պատկերը կրկին ծածկել «բլուր» էֆեկտով։
Բացի այդ, զգայուն բովանդակություն ուղարկողները նախապես կստանան նախազգուշացում այն մասին, որ մերկ պատկեր ուղարկելը կամ պատահական վերափոխանցումը կարող է ռիսկեր ունենալ։ Որպեսզի ուղարկումը շարունակվի, օգտվողը պետք է հաստատի իր որոշումը։