Թուրքիայի առևտրի նախարարությունը մոտ 45 հազար դոլար տուգանք է սահմանել New Balance ընկերության նկատմամբ։ Պատճառն այն է, որ ընկերությունը սպառողներին չի տեղեկացրել իր արտադրանքի որոշ մոդելներում խոզի կաշի օգտագործելու համար. գրում է Haberler-ը: Գնահատման ընթացքում ընդգծվել է, որ, օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է հստակ նշել այն բաղադրիչները, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին կամ հակասում են կրոնական զգացմունքներին:
Հայտնի բրենդի ընկերությանը տուգանք է նշանակվել և որոշվել կասեցնել մոլորեցնող գովազդները: Նշենք, որ ընկերությունը 2024 թվականի օգոստոսին տուգանվել էր նույն պատճառով։