Իսպանիայի բոլոր դպրոցները օրենքով պարտավոր կլինեն ճաշի ժամանակ մատուցել միրգ և բանջարեղեն, ինչպես նաև՝ շաբաթական առնվազն մեկ անգամ ձուկ։ Այս պահանջը ներառված է երեխաներին մատուցվող տապակած և յուղոտ սննդի քանակը նվազեցնելու նպատակով ընդունված նոր կանոններում։
Կառավարությունը ողջունել է այս կանոնները՝ դրանք գնահատելով որպես մանկական գիրության դեմ պայքարի կարևոր բաղադրիչ։ Նոր կանոնները պարտադրում են նաև դպրոցներին ապահովել բուսական ուտելիք։
Թեև Իսպանիան հայտնի է իր միջերկրածովյան սննդակարգով, 2019 թվականի ուսումնասիրության տվյալներով՝ 6-ից 9 տարեկան իսպանացի երեխաների ավելի քան 40 տոկոսը գերազանցում է առաջարկվող քաշային նորմը, իսկ 17,3 տոկոսը համարվում է գեր։