Ժամանց

Wildberries-ը Հյուսիսային Կորեայից հարյուրավոր աշխատողների է ներգրավել աշխատանքի

Wildberries-ի պահեստում աշխատելու համար Էլեկտրոստալում Հյուսիսային Կորեայի հարյուրավոր քաղաքացիների են վարձում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ապրիլի 14-ից աշխատանքի է անցել 180 մարդ, հիմնականում՝ երիտասարդ կանայք։ Համացանցում տարածվող տեսանյութում նկարահանվել են մանուշակագույն համազգեստով կանանց մեծ հերթեր, որոնք ուսուցման են գնում մեծ պահեստային տարածքում:

«Մոսկվայի մարզի երկու օբյեկտներում ևս հնարավորություն է նախատեսված ԵԱՏՄ երկրներից զբաղվածների համար։ Պարտադիր պայմանն աշխատանքի թույլտվություններն են և Ռուսաստանի տարածքում գտնվելու իրավունքի համապատասխան մարմինների պաշտոնական հաստատումը»,-պարզաբանել են մարկետփլեյսի մամուլի ծառայությունում։

Օտարերկրյա մասնագետները բնակություն են հաստատել Wildberries-ին պատկանող շինություններում, ճաշարանում նրանց համար առանձնացված են առանձին շարքեր։

Այժմ Wildberries-ը թեստային ռեժիմով աշխատում է կադրային գործակալության հետ՝ տարբեր երկրներից աշխատողներ ներգրավելու համար: