Քոլեջի ֆուտբոլի ազգային առաջնությունում հաղթելու կապակցությամբ Օհայո նահանգի մարզիկները հրավիրվել են Սպիտակ տուն: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փորձել է վերցնել ֆուտբոլի գավաթը, սակայն այն փշրվել է։
Սոցցանցերի իր էջում Վենսը կատակել է, որ չի ցանկանում, որ Օհայոյից (իր հայրենի նահանգ) հետո որևէ մեկը հաղթի գավաթը:
Գավաթը կշռել է շուրջ 16 կգ։ Գավաթի մետաղական մասը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, բրոնզից և չժանգոտվող պողպատից։