Ժամանց

Prada-ն գրեթե 1,4 մլրդ դոլարով կգնի Versace-ն

Իտալական Prada նորաձևության տունը հայտարարել է Capri Holdings հոլդինգից Versace նորաձևության տունը գնելու մասին. հայտնում է The New York Times-ը։

Գործարքը կարժենա 1,38 մլրդ դոլար։ ԱՄՆ նախագահ Թրամփի կոշտ մաքսային քաղաքականության պատճառով ֆինանսական շուկաների քաոսի ֆոնին սա վստահության նշան է Made in Italy-ի շարունակական արժեքի նկատմամբ։   

Գործարքն ակնկալվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին: 

Նշենք, որ Versace-ն բացվել է 2018 թվականին՝ Capri հոլդինգի կողմից, որը ներառում է Michael Kors-ը և Jimmy Choo-ն։