Համերգային ծրագրով Հայաստան կժամանի համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը: Ամռանը կայանալիք համերգային տուրի մասին Լոպեսը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։ Երևանը մեկն է այն քաղաքներից, որոնցում Լոպեսը հանդես կգա «Up all night» խորագիրը կրող տուրի շրջանակներում։
Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։
