Ժամանց

Արևի վրա գրանցվել է 8 հզոր բռնկում. մագնիսական փոթորիկներ են սպասվում

Կիրակի և լույս երկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է M դասի բռնկումների մի ամբողջ շարք։ Հինգ բռնկում տեղի է ունեցել մարտի 30-ին, ևս երեքը՝ մարտի 31-ի գիշերային ժամերին, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտից։ Դրանք սկսվել են կեսգիշերից հետո և տևել 33 րոպե։ Բոլոր բռնկումները գրանցվել են նույն՝ 4048 բծերի խմբում։

Կարծիք կա, որ արևային ակտիվությունը կարող է Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, խաթարել էներգահամակարգերի աշխատանքը, խափանումներ առաջացնել կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերում։ Բացի այդ, դեռևս հստակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք դրանք ազդում են մարդկանց առողջության վրա։

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան հայտնել էր, որ ապրիլը կսկսվի գեոմագնիսական փոթորիկներով։ Գեոմագնիսական խանգարումները կսկսվեն ապրիլի 5-ից և գործնականում չեն դադարի մինչև ամսվա կեսը։ Ենթադրվում է, որ մագնիսական տատանումների ինտենսիվությունը նորմալ մակարդակի կվերադառնա ապրիլի 10-ին։