Ժամանց

«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում

Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների բազայում։

Կայքում նշված է, որ 23-ամյա դերասանը բազայում է ներառվել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակման, ինչպես նաև Ղրիմում ապօրինի առևտրային գործունեության» համար։