Հեռուստատեսությունը կարգավորող ԱՄՆ պետական գործակալությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսում Disney-ի բազմազանության, հավասարության և ներառականության գործունեության վերաբերյալ: Կապի դաշնային հանձնաժողովի նախագահը ուրբաթ օրը նամակ է ուղարկել Disney-ին՝ տեղեկացնելով ընկերությանը իրենց գործողությունների մասին:
Նա նշել է, որ գործակալության այս քայլը պայմանավորված է մտավախություններով, որ ընկերությունը խթանում է բազմազանությունն «այն եղանակով, որը չի համապատասխանում» կառավարության կանոնակարգերին:
Disney-ի խոսնակը փոխանցել է, որ ընկերությունն ուսումնասիրում է նամակը: Disney-ը, որն առավել հայտնի է իր դասական մուլտֆիլմերով և թեմատիկ այգիներով, այս տարվա սկզբին փոփոխություններ է կատարել իր քաղաքականության մեջ: Նա նախկինում թիրախավորվել է պահպանողականների կողմից, նրանց ձևակերպմամբ, իր ֆիլմերում «զարթոնքի» գաղափարներ օգտագործելու համար: