Ժամանց

Չինաստանում ստորջրյա մալուխները կտրելու միջոց են մշակել

Չինաստանը մշակել է խորը ծովային կոմպակտ սարք, որը կարող է կտրել աշխարհի ամենապաշտպանված ստորջրյա կապի և էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է South China Morning Post պարբերականը։ Նշվում է, որ այս իրադարձությունը կարող է արմատապես փոխել ուժերի դասավորվածությունը համաշխարհային օվկիանոսում։ Բացի այդ, սա առաջին դեպքն է, երբ պետությունը պաշտոնապես հայտարարում է, որ ունի գործիք, որը կարող է շարքից հանել ստորջրյա ցանցերը, որոնք կարևոր են համաշխարհային տնտեսության համար։

Չինաստանում մշակված սարքը կարող է գծեր կտրել մինչև 4 կմ խորության վրա և հայտնաբերել զրահապատ մալուխներ, որոնք պատված են պողպատի, կաուչուկի և պոլիմերային պատյանների շերտերով։ Այսպիսով, ՉԺՀ-ի տրամադրության տակ է հայտնվել մի սարք, որը կարող է ապակայունացնել գլոբալ հաղորդակցությունները աշխարհաքաղաքական ճգնաժամի ժամանակ։