Ավստրալացի հայտնի երգչուհի Սիա Ֆերլերը, ով ավելի հայտնի է Սիա անունով, անցյալ տարի դուստր է ունեցել և որոշել է բաժանվել իր պրոդյուսեր ամուսնուց՝ Դեն Բերնարդից:
Երգչուհին արդեն ներկայացրել է ամուսնության պաշտոնական խզման դիմում, հայտնում է TMZ պարբերականը։ Հաղորդվում է, որ զույգը հարաբերությունների մեջ էր մոտ երկու տարի:
Նշենք, որ Սիան անցյալ տարի դուստր էր ունեցել։ Ինսայդերների տվյալներով, ամուսնալուծության նախաձեռնողը Սիան է եղել։ Նա այս տարվա մարտի 18-ին դիմել է դատարան։ Հայցում նշվում է, որ ամուսինները բաժանվում են տարաձայնությունների պատճառով։