Հայաստանը երջանկության համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը։
Այս վարկանիշը ամեն տարի հրապարակվում է ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի կողմից։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ, այդ թվում՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ազատության և անվտանգության մակարդակը, առողջապահության որակը և կյանքի միջին տևողությունը։
2017 թվականից ի վեր վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան։ Նրան հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։
Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 66-րդ, Վրաստանը՝ 91-րդ, Թուրքիան՝ 94-րդ, Իրանը՝ 99-րդ, իսկ Ադրբեջանը՝ 106-րդ հորիզոնականը։ Վերջին տեղերում են Լիբանանը, Սիեռա Լեոնեն և Աֆղանստանը։
Նշենք, որ Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 5 հորիզոնականով

