Ժամանց

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել է։

Զեկույցում ասվում է, որ օվկիանոսի մակարդակը սպասվածից ավելի արագ է բարձրանում: Դա հիմնականում պայմանավորված է ջրի ընդլայնմամբ, քանի որ այն տաքանում է: 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակն աճել է 0,59 սանտիմետրով, մինչդեռ գիտնականները կանխատեսում էին 0,43 սանտիմետր աճ:

Դիտարկումների մեկնարկից՝ 1993թ. ի վեր տարեկան աճի միջին մակարդակը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ 30 տարվա ընթացքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 10 սանտիմետրով։ NASA-ում արբանյակների օգնությամբ հետևում են Համաշխարհային օվկիանոսի վիճակին։ Ներկայումս այդ նպատակով գիտնականներն օգտագործում են Sentinel-6 Michael Freilich արբանյակը, որն արձակվել է 2020 թվականին։