Volkswagen-ը հայտարարել է, որ պատրաստ է Եվրոպայի վերազինման ջանքերի շրջանակներում դիտարկել Գերմանիայի զինված ուժերի համար սարքավորումների ստեղծման հնարավորությունը. գրում է The Telegraph-ը:
Եվրոպական խոշորագույն ավտոարտադրողի գործադիր տնօրեն Օլիվեր Բլումն ասել է, որ ընկերությունը դեռ չի դիմել պոտենցիալ գործընկերներին, բայց պատրաստ է «ծանոթանալ հասկացություններին»։ Նրա խոսքով՝ դեռ որևէ բանակցություն չի ընթանում, սակայն իրենք պատրաստ են դիտարկել ռազմական տրանսպորտային միջոցների և այլ տեխնիկայի արտադրության հնարավորությունը:
Ընկերությունը ձգտում է ամրապնդել պաշտպանունակությունը այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք կրճատում է իր աջակցությունը եվրոպական դաշնակիցներին:
Այս տարբերակը դիտարկվում է ավտոմեքենաների արտահանման 50% նվազման պատճառով, ինչը թույլ է տալիս օգտագործել գործարանների ազատ արտադրական հզորությունները։ Բացի այդ, սա շատ օգտակար կլինի Եվրոպայի վերազինման ջանքերի շրջանակներում։
Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Rheinmetall-ը և KDS Group-ը, իրենց գործարաններն ավտոպահեստամասերի արտադրությունից վերածում են զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության: