Reuters-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին ընդամենը յոթ երկիր է համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) օդի որակի չափանիշներին։
Շվեյցարական IQAir օդի որակի մոնիտորինգի ընկերության տվյալներով՝ Չադը և Բանգլադեշը 2024 թվականին եղել են աշխարհի ամենաաղտոտված երկրները՝ միջինում ունենալով օդի փոշու մակարդակ, որը 15 անգամ գերազանցել է ԱՀԿ-ի առաջարկած նորմերը։
Օդի որակի չափանիշներին համապատասխանած երկրներն են՝
Ավստրալիա
Նոր Զելանդիա
Բահամյան կղզիներ
Բարբադոս
Գրենադա
Էստոնիա
Իսլանդիա
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է օդի որակի գլոբալ մոնիտորինգի իր ծրագիրը՝ պատճառաբանելով դա բյուջետային սահմանափակումներով, սակայն այդ որոշումը լուրջ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել։
IQAir-ի օդի որակի գիտական ղեկավար Քրիսթի Չեստեր-Շրյոդերի խոսքով՝ «Սա զգալի ազդեցություն կունենա Աֆրիկայի վրա, քանի որ հաճախ հենց այս տվյալներն են եղել հասարակությանը հասանելի իրական ժամանակի մոնիտորինգի միակ աղբյուրը»։