Ժամանց

Lamborghini-ն 5000 դոլար արժողությամբ «սուպեր-մանկասայլակ» է թողարկել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Իտալական հայտնի ավտոարտադրող Automobili Lamborghini-ն միավորվել է բրիտանական լեգենդար Silver Cross մանկական ապրանքանիշի՝ «1877թ. օրիգինալ մանկասայլակի ստեղծողների» հետ՝ թողարկելու «սուպեր-մանկասայլակներ». գրում է Hypebeast-ը:

Նոր մանկասայլակները ամբողջ աշխարհում թողարկվել են սահմանափակ քանակով՝ ընդամենը 500 հատ։ Սայլակներից յուրաքանչյուրի արժեքը մոտավորապես $ 5,165 դոլար է։

Reef AL Arancio-ն բազմակողմանի մանկասայլակ է, որը նախատեսված է հարմարավետություն ապահովելու բոլոր հնարավոր իրավիճակներում: Այն հագեցած է արգելակային ոտնակով, որոնք կարծես վերցված են սուպերքարից, ինչպես նաև ունի մեքենայի ոճի ղեկ։

Մանկասայլակը ներառում է մանրակրկիտ մշակված դետալներ, ինչպիսիք են իտալական շքեղ կաշվե ներդիրները, որոնք լրացնում են Automobili Lamborghini-ի ստորագրության նարնջագույն երանգը։ Մանկասալյակն ունի նստատեղ, ոտքի հենարան, արևապաշտպան ցանց, մոծակների համար նախատեսված ցանց և երկու անձրևանոց:

Այն այժմ հասանելի է առցանց և ՄԹ Harrods խանութում: