Wildberries և Russ միավորված ընկերությունը փորձարկման ռեժիմով թողարկել է նոր տեսագրության հավելված՝ Wibes-ը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վիդեո պլատֆորմը թույլ կտա օգտվողներին ընտրել և գնել ապրանքներ, իսկ վաճառողներին՝ խթանել իրենց արտադրանքը. «Հավելվածը գնորդներին թույլ կտա ընտրել և ձեռք բերել ապրանքներ՝ դիտելով մինչև 90 վայրկյան տևողությամբ տեսանյութեր»։
Wildberries-ի վաճառողները նոր հավելվածի միջոցով կկարողանան մեծացնել իրենց ապրանքանիշերի ճանաչելիությունն ու հաճախորդների հավատարմությունը, արդյունավետ խթանել ապրանքները:
Հավելվածն արդեն հասանելի է ներբեռնման համար Google Play-ում և AppStore-ում: