Ժամանց

Մարկ Շագալին նվիրված խոշոր ցուցահանդես՝ Գերմանիայում

Գերմանիայի արևմուտքում գտնվող Մյունստեր Պիկասոյի թանգարանում բացվել է «Մարկ Շագալ. կերպարների լեզուն» խորագրով մոնումենտալ ցուցահանդեսը՝ նվիրված ռուս, բելառուս և ֆրանսիացի նկարչի մահվան 40-ամյակին։ Ցուցահանդեսի կազմակերպիչները շեշտել են գրականության ու կերպարվեստի փոխկապվածությունը Շագալի ստեղծագործությունում։ 

Շագալը ամբողջ կյանքի ընթացքում ստեղծագործել է «բառերով ու հնչյուններով», ինչը արտացոլվել է նրա գործերում։ 

Ամերիկացի գրող Հենրի Միլերը Շագալին անվանել է «նկարչի թևերով բանաստեղծ»։ 

Իր հերթին, Շագալն ընդունել է, որ նկարչությունը իր համար փոխարինել է «բառերի պակասին»: