ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը կուլ է տվել բրիտանական Tiffany & Co ընկերության խանութից գողացած, 769,5 հազար դոլար արժողությամբ ականջօղերը. գրում է BBC-ին։
Ոստիկանները 36-ամյա հանցագործին ձերբակալել են, սակայն խուզարկության ժամանակ ականջօղերը չեն գտել: Միայն իր հարցից հետո, թե արդյոք կարող են մեղադրանք առաջադրել որովայնի պարունակության համար, ոստիկանները հասկացել են եղելությունը:
Տղամարդուն կասկածում են նաև ադամանդե մատանի գողանալու մեջ, բայց նա, հավանաբար, այն գցել է խանութից փախչելիս: Ավելի ուշ ոստիկանները հրապարակել են կասկածյալի որովայնի ռենտգեն պատկերը, որում նրա ստամոքսում ինչ-որ կողմնակի օբյեկտ է երևում ։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի և առանձնապես խոշոր չափի գողության համար։