Ռոստեխի սաթի կոմբինատում, մարտի 8-ին ընդառաջ, ձեռքի տեսակավորման ժամանակ եզակի քար է հայտնաբերվել։ Այն սրտի տեսք ունի, իսկ տարիքը՝ 40-50 միլիոն է։ Արևային քարի մեջ նման համադրությունները չափազանց հազվադեպ են հանդիպում. արդյունահանման ընդհանուր ծավալում դրանց մասնաբաժինը չի հասնում նույնիսկ 1%-ի։
«Ստացված համադրությունը կարելի է անվանել անակնկալ, բնության կատակ։ Թե ինչպիսի բուռն գործընթացներ են հանգեցրել հենց այսպիսի տարօրինակ համադրության, մենք, ամենայն հավանականությամբ, երբեք չենք իմանա։ Մի բան հաստատ է՝ ձևավորման ամբողջ գործընթացը տեղի է ունեցել հեղուկ, կարծրացած վիճակում՝ 40-50 միլիոն տարի առաջ», - հայտնել են ընկերությունից։
Քարի քաշը ընդամենը 19,42 գրամ է, իսկ չափսերը՝ 4 x 3 սմ: